Ես մարդ եմ, որ չի կարող լսել, թե ինչպես են երեխա սպանել. Պերմյակովի նախկին փաստաբանYerkir.am-ը գրում է․

Գյումրիում ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին դաժանաբար սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովի պատպանությունը ստանձնած, այնուհետև նրան պաշտպանելուց հրաժարված փաստաբան Թամարա Յայլոյանը երեկ երեկոյան է վերադարձել Մոսկվայից, որտեղ էր ռուսական Առաջին ալիք հեռուստաընկերության հրավերով: Yerkir.am-ը փաստաբանի հետ զորւցեց Փաստաբանների պալատի կողմից նրա դեմ հարուցված կարգապահական վարույթի, և գործի հետ կապված այլ մանրամասների մասին:

-Խնդրում եմ խոսեք Ձեր դեմ հարուցված կարգապահական վարույթի մասին: Որպես փաստաբանի վարքականոնի խախտում նշվում է այն, որ Դուք Պերմյակովի պաշտպանությունը ստանձնել եք Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով: Այսինքն` ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմինն է պաշտպան ընտրել կասկածյալի համար:

-Ըստ իս, վարույթը իրականացնող մարմինը չէ ինձ հրավիրել պաշտպանություն իրականցնելու: Քրեական վարույթն իրականցնում է  ռուսական կողմը, իսկ ինձ  ռուսական կողմը չի հրավիրել: Կարծում եմ Փաստաբանների պալատը քննություն կանի և համապատասխան որոշում կլինի: Ես իմ բոլոր փաստարկները կներկայացնեմ պալատին:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել