Վալերի ՊերմյակովAzatutyun.am-ը գրում է․

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալներգրավված Վալերի Պերմյակովին այսօր մեղադրանք է առաջադրվել:

Հայաստանցի քննիչները այս պահին գտնվում են ռուսական 102-րդ ռազմաբազայում և հարցաքննում են մեղադրյալին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ:

Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի և Ալեքսանդր Բաստրիկինի երեկ ստորագրած համաձայնագրով ստեղծված համակարգող շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Հիշեցնենք, որ համակարգող շտաբը ստեղծվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել