Այս տղան հայ է, Սիրիայից: Հայերեն չի խոսում բայց մե՜ծ ցանկություն ունի ընտանիքով վերադառնալ և ապրել Հայաստանում, մասնավորապես Արցախում: Նա դիտել է իմ ֆիլմերն Արցախի մասին և վերջնական որոշում կայացրել տեղափոխվել ապրելու և աշխատելու Արցախում: Նրա հորը սպանել են, բայց նա արդեն իսկ վրեժխնդիր է եղել՝ սպանելով բազում թուրք և ազերի ավազակ վարձկանների Սիրիայում: Թուրքերը նրա գլխի համար մեծ գումար են խոստանում: Ես խոստացա, որ կանեմ ամեն ինչ, որ այս տղան իր ընտանիքով վերադառնա Հայրենիք և ապրի ազատագրված Արցախում՝ ծառայելով իր ժողովրդին: Ես դա պետք է անեմ հնարավորինս արագ և անսխալ, եթե կան մարդիկ, ովքեր ինձ կօգնեն այս հարցում, կապվեք ինձ հետ: Ցանկացած մեկ հայի վերադարձ հայրենիք ինձ համար հրաշքի, երազանքի իրականացում է, և ես պարտավորվել եմ տասնյակ ընտանիքներ վերադարձնել: Սա արդեն երկրորդ ընտանիքն է, որ հետևում է իմ խորհուրդ-խնդրանքին, և ես շատ կուզենամ, որ մարդիկ, ովքեր տեղյակ են, թե ինչից է պետք սկսել, ինձ տեղեկացնեն: Կարծում եմ՝ ամենաճիշտը կլինի, որ նա տեղավորվի արդեն իսկ Արցախում ապրող սիրիահայերի մոտ, քանի որ ունի լեզվի պրոբլեմ, մինչև որ հայերեն կսովորի... Նա անձամբ ոչնչացրել է 45 թուրքազգի գրոհային իսլամիստների, բավականին փորձառու դիպուկահար է։ )))) Կարծում եմ՝ աշխատանք էլ կգտնենք։ ))))


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել