«Ոմանց թվում է, թե փողոցում կանգնած մարդիկ ավելի սրտացավ են, քան իշխանությունից որևէ մեկը»Yerkir.am-ը գրում է․

Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Գյուրմրիի ոճրագործության հետ կապված որոշ հարցերի: «Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին ամբողջ ազգը համարեց իրենը: Ես ինձ հարց էի տալիս, եթե Աստծո կամոք նա ապրի, մեծանա, ապագայում ի՞նչ պատասխան պետք է տայինք նրան` իր մենակության համար: Երևի Աստված նախընտրեց, որ նա միանա իր ընտանիքին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ երբ տարիքով մարդ է մահանում, էլի վիշտ է, բայց անմեղ ու անպաշտպան երեխայի վրա հնարավոր չէ պատկերացնել, ինչպես՞ հնարավոր եղավ դանակ բարձրացնել կամ գնդակահարել: Մեր այն հարցին, արդյոք՞ տեղ ունեն այն քննադատությունները, որ իշխանությունները ոչ միայն անգործություն ցուցաբերեցին Գյումրու ոճրագործությունից հետո, այլև ցավակցություններն էին շատ ուշացած, Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց` ասելով. «Զարմանում եմ նման տիպի մեկնաբանությունների վրա:Ցավում եմ, որ կան այնպիսի սառնասիրտ ու քար մարդիկ, ովքեր յուրաքանչյուր դժբախտ դեպքի ժամանակ տեսնում են իրենց քաղաքական դիվիդենտները ու առիթ չեն բաց թողնում որ իշխանության վրա ցեխ շպրտեն , բայց դա ոչ աստվածահաճո գործ է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել