Ավստրալիայի Քուինսլենդ բնակավայրի անձրևային անտառներին մոտ կառուցված չղջիկների համար նախատեսված անասնաբուժարանում խնամվող փոքրիկ թռչող աղվեսները դուրս են նայում սրբիչի միջից։

Ոսկրային կոտրվածք ունեցող եվրասիական արծվաբուն Չինաստանի Շենյանգ նահանգում՝ վիրահատությունից առաջ։ Տեղի լրատվամիջոցների համաձայն՝ եվրասիական արծվաբվի (Չինաստանում պահպանման ենթակա տեսակ) վիրահատությունն իր տեսակի մեջ առաջինն է։

Շնաձկան հազվադեպ հանդիպող «Chlamydoselachus anguineus» տեսակը, որն ապրել է 80 միլիոն տարի առաջ ու հայտնի է որպես «ապրող բրածո», երևացել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի հարավարևելյան շրջանի ափերին։ Այս արարածին, որը 25 շարքով 300 ատամներ ունի, գտել են Ջիպսլենդի տարածքում ձկնորսությամբ զբաղվող տղամարդիկ։ Ձկնորսներն ապշել են՝ երկու մետրանոց արարածին տեսնելով, որի գլուխն ու մարմինն ավելի նման են օձաձկան, իսկ պոչը՝ շնաձկան։

Կալիֆորնիայի Լա Ջոլլա քարքարոտ լողափին ջրասամույրը բարձրանում է քնած ջրասամույրների վրա՝ փորձելով հարմար տեղ գտնել հանգստանալու և քնելու համար։

Շոտլանդիայի Ֆեշիբրիջ բնակավայրում կայանալիք «Aviemore Sled» շների մրցարշավին ընդառաջ՝ Մարկ Սքուայրսը մարզում է իր հասկիներին։
Մեծ Բրիտանիայի Սիբիրյան Հասկիների ակումբի կողմից կազմակերպվող մրցարշավն այս տարի 32-րդը կլինի։

Մելբուրնում Ավստրալիայի թենիսի բաց առաջնության ժամանակ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի մեջքը՝ թենիսիստուհի Ալեքսանդրա Պանովայի հետ խաղի երկրորդ խաղակեսին։

Թենիսիստ Էնդի Մյուրեյն Ավսրալիայի թենիսի բաց առաջնության երկրորդ խաղի հաղթանակից հետո ինքնագիր է տալիս երկրպագուներին։

Թենիսի երկրպագուն զովանում է Մելբուրնի զբոսայգում Ավստրալիայի թենիսի բաց առաջնության խաղերի երրորդ օրը։

Ֆլորիդայի Քեփ Կանավերալ ռազմաօդային կայանից թռչող «Alliance Atlas V 551» հրթիռը։

Դերասանուհիներ Էլիզաբեթ Հարլին և Քեթի Հոլմսը մասնակցում են Բեռլինի աշուն-ձմեռ 2015 նորաձևության շաբաթին։

Մոդել Կարա Դելեվինն ինքնալուսանկար է անում երկրպագուի հետ Լոնդոնի «Selfridges» առևտրի կենտրոնում։

Սենատի փոքրամասնության առաջնորդ Հարրի Ռիդը վերադառնում է Վաշինգթոնի Քեփիթոլ Հիլլ՝ վնասվածք ստանալուց հետո երկար ժամանակ աշխատանքից բացակայելուց հետո։

Մալիում ծնված Լասսանա Բաթիլին Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության շենքում մասնակցում է իր՝ Ֆրանսիայի քաղաքացիության ստացման արարողությանը։ Բաթիլինն ազգային հերոսի կոչման է արժանացել, և նրան Ֆրանսիայի քաղաքացիություն է շնորհվել այն բանից հետո, երբ վերջինս փրկեց Փարիզում հունվարի 9-ին «HyperCacher» սուպերմարկետի վրա զինված հարձակման ժամանակ պահվող պատանդներին։

Փողոցային պարողները տանգո են կատարում Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի կենտրոնում։




