Անհասցե նամակ...
Յուրաքանչյուր բան, որ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ…(Ֆրիդրիխ Նիցշե)
...Իսկ ինձ այլևս ոչինչ չի օգնի դառնալ ուժեղ… Ես արդեն սպանվել եմ Քո կառուցած աշխարհում… Այժմ մենակ…մենակ ես մնացել այնտեղ…
…երկար ժամանակ է, ինչ ուզում եմ գրել, սակայն համարձակությունս չէր ներում…իսկ հիմա…գիտես, արդեն անհնար է…էլ անզոր եմ, և…և թո~ղ լինի այն ամենը, ինչ-որ կլինի…քանզի ես հիմա էլ կորցնելու ոչինչ չունեմ…ինչն ինձ համար Ամենաթանկն էր, ես արդեն կորցրել եմ…Դու տարար այն Քեզ հետ…
Ուզում եմ ասեմ, որ Քո գնալուց հետո շատ բան փոխվեց իմ մեջ…ողջ աշխարհը ասես մի վայրկյանում ամայացավ, իսկ այն տրամադրությունը, այն զգացողությունը` հուզմունքից մատների տարօրինակ սառնությունը, երեսիցս չպակասող, ինձ չենթարկվող ժպիտը, մարմնի ներքին դողը, որը ասես թափանցում է ամեն մի բջիջի մեջ` հայտնելով` ահաˊ..ՆԱ Է…Նա է քո առաջ…Այն ամենը, ինչը միշտ ինձ հետ էր, երբ Դու կողքիս էիր, մի վայրկյանում հօդս ցնդեց, ամայացավ` երբ գիտակցությունս հանկարծ բախվեց մեր հարաբերություններն այնքան հապճեպ որոշող երկխոսությանը....
Ես ընտրել էի...հասկացիˊր, ես իմ ուղին արդեն որոշել էի, իսկ Քո դերակատարությունը այնտեղ գլխավորն էր...Իսկ Դու՞....
Ես ոչինչ չասեցի...համաձայնեցի...Ես ուղղակի լռեցի` ձևացնելով, թե այդպես էլ պետք է լիներ...Իսկ համաձայնություն հայտնող ամեն մի բառիս հետ` Քեզ գրված, անհամար արցունքներ, անթիվ կոտրված երազանքներ էին թափվում. Հպարտությունս ասես դեմ էր առել սրտիս և ստիպում էր ցած չիջնել, չնվաստանալ...Իսկ սիրտս` ուղղակի խեղդված վիրավորանքից, այլևս չէր պայքարում` Քեզ արդարացնելու համար ....
Երբ գնացիր, ասես ողջ աշխարհը ուրիշ դարձավ…մի զգացողություն, որ առաջ չէի ունեցել…ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ…գիտե՞ս դա ինչ է…երբ…երբ ուղղակի բոլորը մեկ են դառնում քեզ համար..իսկ միտքդ ու հոգիդ զուտ մի բան են ունակ ընդունել` ոչինչ էլ վերջացած չէ, որ սա մի էտապ է, որ կանցնի շուտով, որ իրականում ոչինչ էլ չի փոխվել, ուղղակի Մենք ժամանակավոր փոխել ենք Մեր կյանքի ուղղությունները տարբեր կողմերով…բայց համբերությունն էլ իր սահմանը ունի…հասկացի´ր..էլ չեմ կարող առանց Քեզ…ես Քո կարիքը շատ ունեմ, խնդրում եմ` ինձ մենակ մի թող այս դառը իրականության հետ, այս կեղտոտ աշխարհում…այնքա~ն մաքրություն, այնքա~ն պարզություն կար մեր մեջ…Դու Քո Էությամբ և ներկայությամբ մաքրում էիր իմ հոգին, մաքրում իմ առօրյան....
…Իսկ հիմա…ո՞վ եմ ես…ու՞մ թողեցիր…ո՞վ դարձա…
Անի Հարությունյան