hazard-sterling1in.am-ը գրում է․

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-ի դեմ արտագնա հանդիպումից հետո «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ իր թիմը չկարողացավ ցուցադրել իր լավագույն խաղը: Նա նշել է նաև, որ վաղենում էր չկարողանա հաջողությամբ իրացնել 11 մետրանոցը, քանի որ մրցակցի դարպասապահ Սիմոն Մինյոլեն ծանոթ էր 11 մետրանոցների իրացման իր ոճին:

««Չելսի»-ն չկարողացավ ցուցադրել իր լավագույն խաղը: Հանդիպումն այնպես չընթացավ, ինչպես ծրագրել էինք, բայց մենք կարողացանք արդյունքի հասնել: Լավ պաշտպանվում էինք, և պատասխան հանդիպումից առաջ վատ իրավիճակում չենք:

Վախենում էի, որ չեմ կարողանա իրացնել 11 մետրանոցը: Սիմոնի հետ հանդես եմ գալիս Բելգիայի հավաքականում, և նա հիանալի գիտի 11 մետրանոցների իրացման իմ ոճը»,- BBC-ն մեջբերում է բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել