Aroxj.am-ը գրում է․
Բժշկության պատմության մեջ ամենատարօրինակ դեժավյուի դրսևորումներից մեկը հայտնաբերվել է 23-ամյա բրիտանացու մոտ: Բացի այն, որ դեժավյուն ինքնին հազվադեպ հիվանդություն կամ խանգարում է, բրիտանացու մոտ այն առավել անծանոթ ձևով է արտահայտվում:
Նախ երիտասարդը հայտնել է, որ չի դիտում հեռուստացույց, համացանցից չի օգտվում, ռադիո չի լսում, թերթեր ու ամսագրեր չի կարդում, քանի որ այդ ամենը նա «արդեն տեսել է»: Երիտասարդը թողել է ուսումը , մեկնել է հանգստանալու, որպեսզի կյանքը վերջապես վերադառնա ներկա ժամանակ, սակայն ոչինչ չի փոխվել:
Նա կրկին ինչ տեսնում, լսում, կարդում է արդեն ապրած, տեսած ու լսած է լինում: Սակայն ամենազարմանալին այն է, որ բժիշկների հետազոտությունները ցույց են տվել, որ այս երիտասարդը չի տառապում դեժավյու ունեցող հիվանդներին հատուկ նյարդաբանական խանգարումներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ