Life.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգիչ, երգահան, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ, նաև տնտեսագետ Գրիգոր Կյոկչյանն է, ում հատուկ է ստեղծագործող մարդու անկեղծությունն ու խենթությունը:
-Որքան հասկանում եմ, անընդհատ գերզբաղվածության շրջանում եք: Այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Շատ տարբեր. աշխատում եմ Երգի պետական թատրոնում՝ դասավանդում եմ: ԵՊԹ-ի շենքում Հայաստանի լավագույն ստուդիաներն են, որոնց հետ ես աշխատում եմ: Միասին ստեղծագործում ենք, տարբեր գեղեցիկ երգեր ենք պատրաստում ու թողարկում: Աշխատում ենք մինչև ուշ գիշեր: Բացի այդ, նաև Երգի պետական թատրոնի մեներգիչ եմ:
-Գրիգոր, վերջին տարիների ընթացքում մեր երգերի խոսքերը դարձել են անհասկանալի, ոչինչ չասող, միտք չարտահայտող: Որպես երգահան, երգերի խոսքերի հեղինակ, ինչո՞ւ են շատացել այդ անհասկանալի և ոչինչ չասող երգերը:
-Համենայնդեպս, ես իսկապես փորձում եմ լինել օրիգինալ, անկեղծ: Աշխատում եմ ինչ-որ բան փոխել: Թեև, այսօր դա շատ դժվար է, քանի որ թե լավ, թե վատ արմատները շատ են խորացել: Մեր երկրում բոլոր ոլորտներում, այդ թվում և շոու-բիզնեսում այդպես է: Իմ ավագ և փորձառու գործընկերների հետ միշտ բանավիճում ենք այս հարցի շուրջ: 10-15 տարի առաջ, ճիշտ է, ֆինանսական և ինֆորմացիայի տարածման դժվարություններ կային, բայց նրանք ունեին ազատ դաշտ և կարողանում էին հեշտությամբ նոր խոսք ասել: Մեր օրերում, երբ համացանցն ակտուալ է, դժվարանում է հայ հանդիսատեսին զարմացնել: Կրկնակի դժվարացել է ինչ-որ բան թեքել դեպի լավը: Այն մարդը, ով ցանկանում է այս դաշտ մուտք գործել, պարտավոր է ունենալ հիմքային կրթություն, հարուստ «բազա», որպեսզի կարողանա նոր, բայց գրագետ մոտեցում հաղորդել: Չնայած ես տարբեր ժանրի երգիչների հետ եմ աշխատում, բայց զգում եմ, որ իմ գործի պահանջարկը կա: Ինքս իմ չափով փորձում եմ որակյալ գործեր մատուցել: Արձագանքներից զգում եմ, որ գոհ են և երգիչները, և հանդիսատեսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



