Երեկ Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափեցնող հայտարարություն էր արել, որի հիմնական մեսիջն ուղղված էր մեր այն տաք գլուխներին, ովքեր այս նեղ մաջալին պահանջում են՝ ռուսական ռազմաբազան հանելու հարց բարձրացնեն։
Մեծանուն զինվորականը, ում վաստակն Արցախյան պատերազմում անգնահատելի է (ի տարբերություն որոշ ցմփորների), շատ պարզ ու հստակ ասել է, որ եթե այսօր չլինի ռուսական բազայի գործոնը մեր արևմտյան սահմաններին, ապա մենք լավագույն դեպքում աստիճանաբար ու հարաբերականորեն անարյուն կկորցնենք Գյումրին, Հոկտեմբերյանը, Արարատը և այլն։
Ու որքան էլ աղաղակեն մեր ասֆալտային հայրենասերները, Տեր-Գրիգորյանցը միանգամայն իրավացի է ու ոչ թե մեր բանակն է թերագնահատում, այլ, ի տարբերություն այն անբեղ ջահելներ ու լիբերալ կնանիքի, ովքեր պահանջում են բազայի դուրսբերումը, Նորատը ոչ միայն ծառայել է բանակում, այլ եղել է այդ բանակը ստեղծողներից մեկը ու գիտի, թե որքան մարդ ունենք, ու ինչի է նա ունակ։
Այդպես էլ ասում է գեներալը. ունենք 75 հազար մարդ, որոնց մեծ մասն Ադրբեջանի դեմ ա կենտրոնացած։ Եթե հիմա մի հատ էլ Թուրքայի սահման պահելու խնդիր ծագեց, ապա Ադրբեջանի դեմ մի կերպ հերիքող այդ թիվը պետք է կիսվի, որպեսզի տասնյակ կիլոմետրեր ձգվածություն ունեցող հայ-թուրքական սահմանին ստեղծեն քիչ թե շատ պատկառելի պաշտպանական բնագիծ։
Այնպես որ, պարոնայք անբեղ ջահելներ ու լիբերալ տիկնայք, բերեք պահանջեք այնպիսի բաներ, որից եթե գլուխ էլ չեք հանում, ապա կարող ենք ակնկալել ձեր գործուն աջակցությունը հետևանքների ի հայտ գալու դեպքում։ Իսկ ավելի լավ է համեստորեն լռեք, որովհետև դուք ու ձեր մոտիվներն ո՜ւր, Նորատ Տեր-Գրիգորյանցն ու իր հարուստ փորձն ո՜ւր...