Ժողովուրդ ջան, երբ պաշտոնյայի թաղի տղեքի հետ նարդի ու բլոտ խաղալը համարում եք արժանիք կամ ուտել-խմելը որպես լավ իշխանավորի սիմվոլ, ըստ իս՝ դա արհեստավարժության հետ կապ չունի: Իհարկե վատ չէր, որ Անդրանիկ Մարգարյանը լավ նարդի էր խաղում, բայց դրանից չի հետևում, որ նա պետությանը մեծ ծառայություններ է մատուցել կամ չի մատուցել:
Նույն կերպ երբ նշում եք, որ լրագրողը, մահվան լուրն առնելով, լացեց տեսախցիկների առաջ, դրանից չի հետևում, որ այդ լրագրողը լավ լրագրող է. պարզապես մարդ էր ու չկարողացավ զսպել իր էմոցիաները, դեռ ավելին, հնարավոր է, ոչ արհեստավարժության արդյունքում է նա դա արել:
Նույն կերպ երբ մարդն իր պրոֆիլի նկարը սևով չի փոխում, չի նշանակում, որ նա մեկ ուրիշից ավելի քիչ է ցավում, դեռ ավելին, նրանք, ովքեր մահացած երեխային ֆոտոշոփով թևիկներ են ավելացնում ու մահացած նկարները տարածում, ըստ իս՝ չեն մտածում ուրիշ մանուկների մասին, ովքեր հնարավոր է այդ պահին ֆեյսբուքում գրանցված լինեն:
Եվ ընդհանրապես, թարգեք Արա Աբրահամյանների ու Ֆիլիպ Կիրկորովի հրաժարականը պահանջելը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/808966395809479?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել