Դե զզվեցրիք թողիք էլի... «Մոր գիրկը գնաց», «հրեշտակների մոտ գնաց...», էդ երբվանի՞ց է սառն ու զզվելի գերեզմանափոսը «մոր գիրկ» դարձել, կամ էն մեկը որ գրել էր... «ցավով ուրախացնում եմ, որ թագավորաց-թագավոր Հիսուսը որդեգրեց մանկիկին»... Տո հորդ ու մորդ որդեգրեր էդ Հիսուսը, դու էլ ցավով ուրախանայիր...
էս ինչ ողբ ու կականի, մեռելապաշտ ազգ ենք դառել...
Սուգ ու ցասումդ ոչ թե արցունքով ու մոմավառությամբ վատնիր, այլ պահիր մեջդ՝ սեղմելով ատամներդ.. Վերածիր վրիժառության ուժի... Հավատա, շատ շուտով այն քեզ պետք է գալու...
Ով կարող է, թող երեխաներ ծնի, կյանքից հեռացած փոքրիկի տեղը նոր կյանք տվեք... 
Մահը ֆետիշացնելու տեղաք կյանքով ուրախացեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել