1in.am–ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Էրիթրեայի համար նոր արևելակաթոլիկ եկեղեցի է հիմնել: Դա արևելյան ծիսակարգի առաջին կաթոլիկ եկեղեցին է, որը ձևականորեն հաստատվել է XX դարում: Այս մասին ասվել է Սուրբ գահի մամլո ասուլիսում:
Համաձայն արևելյան եկեղեցիների կանոնների օրենսգրքի արևելակաթոլիկ եկեղեցիների 4 տեսակ գոյություն ունի` պատրիարքարան, գերագույն արքեպիսկոպոսի կողմից գլխավորվող, sui iuris մետրոպոլիտարան և sui iuris ձևաչափի այլ եկեղեցիներ: sui iuris տերմինը նշանակում է «սեփական իրավունքով» և ենթադրում սեփական կաթոլիկ ավանդույթը:
Նշվում է, որ քահանայապետն էրիթրեական եպարխիան առանձնացրել է Եթովպիական կաթոլիկ եկեղեցուց և Էրիթրեայի համար նոր կաթոլիկ եկեղեցի ստեղծել: Պապը Էրիթրեայի մայրաքաղաք Ասմերայում գտնվող եկեղեցու գլխավոր է նշանակել Մենգեստեաբ Տեսֆամարինին:



