1in.am–ը գրում է.

Ճապոնիայում տեղի է ունեցել մարդանման ռոբոտների համաժողովը, որոնք հանդիսատեսին են ներկայացրել փոքրիկ դրոյիդ նորածինների: Միջոցառումը տեղի է ունեցել Տոկիոյի Միրայքան տեխնոլոգիական համալսարանում: Այն նվիրված էր Vstone ընկերության և դրա ընկերների նոր մշակմանը: Այս մասին գրում է TechWorld-ը:
Շնորհանդեսը վարել են Կոդոմորոյիդ և Օտոնարոյիդ անդրոիդ կանայք, որոնք գործնականում կենդանի ճապոնուհիների տեսք ունեն: Ելույթի ընթացքում նրանց հետո երկխոսության մեջ են մտել ավելի նոր մշակում հանդիսացող կրտսեր «գործընկերները»` Սոտան և Կոմուն:
Ըստ մշակողների`30 սմ-ոց Սոտան կլինի վաճառքում: Այն կարժենա մոտ 852 դոլար: Սոտան համակարգչին է միանում Wi-Fi-ի և Bluetooth-ի միջոցով: Նա կարողանում է խոսել և ձեռքերը շարժել, աչքերում լուսարձակներ են տեղադրված: Այն ունի նաև տեսախցիկ, դինամիկներ և բարձրախոս: Նրա ընկերը` Կոմուն, դեռևս մշակվում է:





