Այսբերգի անսովոր լուսանկարը համացանցում հրապարակել է դեպի Անտարկտիդա արշավախմբի լուսանկարիչ Ալեքս Կորնելլը, ով 2014 թ–ին մասնակցում էր մայրցամաքի շուրջ կատարվող շրջագայությանը։ Հենց նա էլ ֆիքսեց պտտված այսբերգին։ «Երկնագույն հսկայի» լուսանկարն արված է Դրեյքի նեղուցում։ Սա բավական հազվագյուտ երևույթ է, քանի որ սառույցի 90%-ը հիմնականում ջրի տակ է գտնվում։ Այս ստորջրյա սառույցն ունի ուշագրավ տեսք և գույն` ձնից մաքրված։

Մասնագետները հավաստում են, որ կապտավուն երանգը որոշում է այսբերգի տարիքը։ Այս մեկը մի քանի հարյուր հազար տարեկան է։

0

2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել