Ուզում եմ խոսել բառերի իմաստից: Գիտեք, մենք հաճախ ենք օգտագործում բառեր, որոնց իմաստը լիովին չենք հասկանում, և հետևաբար մեր միտքը, որի վերբալ արտահայտման միջոցը հենց բառերն են, չի համապատասխանում մեր մտքերին, այսինքն՝ միտքը կրում է բովանդակային կորուստ: Տեսեք, սև նկար դնողները մեծամասամբ հիմնավորում են իրենց արարքը երկու կերպով. ցավակցություն և ազգային սոլիդարություն: Այդ երկու բառերն ունեն հստակ իմաստ: Հիմա, երբ ցավակցությամբ հիմնավորողներին ասում ես, որ չարժի ուրախ բաներ պոստել, տժժալ ստեղ-ընդեղ և այսպես շարունակ, իրանք ասում են, որ. «Դե գիտես ինչ կա, ես ցավակցում եմ՝ էս նկարը դնելով, բայց դա կարամ անեմ, և կլուբում տժժալուց և ուրախանալուց դա էական չէ»: Հիմա տեսեք, ի՞նչ ա նշանակում ցավակից լինել: Դա նշանակում է ունենալ այն ապրումները կամ մաքսիմալ մոտեցնել դրանք այն մարդու ապրումներին, ում որ ցավակից ես լինում: Բնականաբար, Ավետիսյանների ընտանիքն այս օրերին չի ապրում ոչ մի ուրախություն, չի տժժում ոչ մի տեղ, առհասարակ զվարճանքի հետ կապված ոչ մի բան չի անում: Ես չեմ ասում, որ այն մարդիկ, ովքեր ցավակցում են, պետք ա ամբողջ օրը լացեն, բայց պետք ա մաքսիմալ մոտ լինի իրենց վիճակն էն մարդկանց, պետք ա էտ ցավին կից լինեն: Մարդիկ կան, որ իրոք էս քանի օրը լացում են, անտրամադիր են, մտահոգված և այլն... Այս մարդկանց վիճակն ինչ-որ տեղ մոտ է հարազատների ապրումներին: Իրենք ցավակից են: Մնացած մարդիկ թող ասեն, որ քննադատում են, որ ջղային են ու պատրաստ գնալ կտրուկ քայլերի, բայց ուրախ-զվարթ, անհոգ մարդիկ սև նկարով ոչ մի կերպ ցավակից չեն Ավետիսյանների մտերիմներին: Անցնեմ ազգային սոլիդարությանը: Ուրեմն սոլիդարություն բառն ինքն իրանով չի կարող լինել ինքնանպատակ և ինքնամփոփ արտահայտություն: Չի լինում ուղղակի սոլիդարություն, այն էլ ազգային, պետք է լինի ինչ-որ գաղափար, որին որ սոլիդար է կամ սոլիդար չէ տվյալ անհատը: Ասել, որ ես պարզապես սոլիդար եմ, ճիշտ չէ, քանի որ անհասկանալի է, թե ինչի հետ կամ ինչի նկատմամբ ես դու սոլիդար: Մեկն ի նկատի ունի, որ սոլիդար ա նրա հետ, որ պետք ա սուգ հայտարարվի, ուրիշը, որ ռուսական բազան պետք ա հեռացվի Հայաստանից, մյուսը, որ սոլիդար ա այն կարծիքի հետ, որ էտ անասունին պետք է դատեն Հայաստանում, էն մեկը չի էլ խորացել՝ ինչի հետ ա սոլիդար, ինքն այդպես ցավակցում է, բայց վերևում արդեն գրել եմ, թե ինչ է նշանակում ցավակցել: Երբ ամեն մարդ բառերի մեջ տեսնում է տարբեր իմաստ՝ անտեսելով դրա իրական նշանակությունը, առաջանում է խառնաշփոթ, որն իր հերթին հեռվացնում է բոլորիս համախմբվածությունից և չի ծառայում նպատակի իրականացմանը:

Հ.Գ. Էտ սրիկան պետք ա կյանքում արև չտեսնի, լավ կլինի, որ մարդու երես էլ չտեսնի էլ երբեք, ոչ էլ ձայնը լսի ու մի 20 տարի հետո գժվի ու սատկի էտ վիճակում: Սա է ցանկանում ցանկացած հայ, և բոլորս սոլիդար ենք այս գաղափարի հետ՝ անկախ նրանից, թե ով ինչ ա անում հիմա կամ ինչ նկար ա դրված իրա ավատարի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել