Մարդ երբ չի գտնում կատարվածի տրամաբանությունը, դառնում է սնոտիապաշտ: Մարդ չի գտնում տրամաբանությունը, երբ պատրաստ չէ ու թույլ է...
Պետք չէ հունվարը հանրահռչակել որպես Սև, քանի որ կդառնա, ու մեզ պետք չէ սև հունվար, պետք չէ կապել ծննդյան թվերը դժբախտ պատահարների հետ (նայում եմ՝ ընկերներիցս շատերն այս օրերին ծնունդ չարեցին), դուք ծնվել եք ապրելու համար և եղել ձեր ծնողաց ուրախությունը (մի գուցե մի քիչ այլ, բայց ձեր ծնունդն է)։
Ուզում եմ՝ ամեն դեպքում տխուր օրերի մեջ անգամ ժպտալ չմոռանանք ու թեկուզ մի քիչ դառը, բայց հավատով, որ լավ օր, ամիս ու տարի կգա:
Ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում, ու հունվարը թողեք ապրելու ամիս մնա` անկախ ամեն բանից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=332149213637585&id=100005275262344&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել