Կայքերից մեկում մի հատ նյութ եմ կարդում Հայաստանից անչափ վիրավորված, երկրից հեռացող գյուղապետի մասին։ Ասում է հետևյալը. «100 հազար դոլարի չափով վարկ եմ վերցրել բանկից, որի տարեկան տոկոսը կազմում է 22 տոկոս, երբ որ մենք լավ գիտենք, որ շահույթը 20 տոկոսի չի հասնում»։
Հիմա մի հատ հարց, այ հոմո սափիենս, այ ԲԱՆԱԿԱՆ ՄԱՐԴ, եթե շատ լավ գիտես, որ 20 տոկոս շահույթ ես ունենալու, ինչի՞ ես 22 տոկոս վարկ վերցնում, Ու ինչու՞մ է մեղավոր պետությունը, ազգը, էրգիրը, եթե դու 20 տոկոս եկամտաբերություն ունենալով սեփական խելքով 22 տոկոսով վարկ ես վերցնում։
Մենակ չասեք, պետությունը մեղավոր ա նրանում, որ վարկերը բարձր են։ Հա, բարձրա, հա, լավ չի։ Բայց եթե փող ես վերցնում ու գիտես, որ տակ ես տալու էդ փողը, այ ցավդ տանեմ, ՄԻ ՎԵԿԱԼ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/537094186317107
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել