Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին ապստամբների կողմից հարձակման է ենթարկվել: Վերջիններս ցանկանում են բռնի մեթոդներով իշխանությունը փոխել, գրում է TASS-ը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի տեղեկատվության նախարար Նադիա աս-Սակաֆը: «Հոուսիթների ոստիկանությունը հարձակվել է նախագահի վրա պետական հեղաշրջում իրականացնելու համար»,- ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ Հոսուիթները (շիա գրոհայիններ, «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներ) երեքշաբթի գրոհով վերցրել են Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող նախագահական նստավայրը:
1in.am-ը գրում է․
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1528883.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել