Օրվա ընթացքում միայն մեր իմանալով՝ մոտ 10000-12000 մոմ է բերվել Ազատության հրապարակ։ Էլ չեմ խոսում, որ մարդիկ իրենց մոմերով էին գալիս։ Օրվա վերջում կամավոր տղերքը, ում հալալ ա Ազատության հրապարակում իրենց անցկացրած ամեն վայրկյանի համար, գնում, հասնում էին, Ռոսիա կինոթատրոնից էին մոմ բերում։ Կենտրոնում չկար պարզապես։ Ոչ մի տաքսիստ ձևի համար գոնե փող չի վերցրել՝ իմանալով՝ ուր են գնում ու ինչի համար։ Նույնիսկ իրանք են գումար ավելացրել։ Սենց պահերին է, որ չեմ կարող չասել. հայ ժողովուրդ, դու կյանք ես։ Ու հենց դրա պատճառով է, որ ավելի ցավալի ենք տանում մեր թուլության պահերը։
Նյարդերի կծիկ ենք... Էսօր տեսա մարդկանց, ում դեմքներին գրված էր, որ կյանքում եթե ոչ ամեն ինչ, ապա շատ, շատ բաներ են տեսել։ Ու տեսնելով՝ ոնց են հոնգուր-հունգուր լաց լինում՝ փորձելով թաքցնել արցունքները, ի ցույց չդնել ներքինն ու անձնականը՝ սիրտս ճմլվում էր։ Հազիվ եմ ինձ զսպել, որ իրենց հետ չլացեմ ու իրենց չնկարեմ։
Խնդրում եմ, մի քննադատեք էս գրածիս հուզականության համար։ Ինքս ուղեղով հասկանում եմ, որ շատ պաթոսային է հնչում։ Պարզապես 12 ժամվա ընթացքում էնքան բան տեսանք, լսեցինք ու ներս գցեցինք, որ չարտահայտվենք գոնե հիմա՝ կպայթենք։
Ապրենք մենք բոլորս։ Խաղաղություն ձեզ, Ավետիսյաններ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/barseghyan/posts/10205476552811284?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել