Փաստորեն... էդ անասունին կդատեն ՀՀ տարածքում ՌՈՒՍԱԿԱՆ դատարանում՝ ռուսական օրենքների համաձայն, դա նույնն է, թե դատեին Մոսկվայում: Դրանից հետո, բնականաբար, նա իր պատիժը կկրի ՌԴ-ում: Ասենք չի կարող դատվել ռուսական դատարանում՝ ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն և նստել Կոշում կամ Նուբարաշենում: Դատավճիռը պարզ է՝ ցմահ ազատազրկում: Չեմ հավատում, որ Ռուսաստանում նա կնստի մինչև մահ, կնստի մի քիչ, ու կտանեն դրան, կդարձնեն հատուկ ծառայությունների գիշատիչ կենդանի` ինչպես գտնում ու դաստիարակում են որբ, փողոցում հայտնված կամ այդպիսի անասուն հանցագործների: ՀՀ-ում այդ անասունը հաստատ կնստի մինչև սատկելը: Կարելի է ասել՝ դրան մեզ չտվեցին ու, բնականաբար, չեն էլ տա... Հարց` ո՞րն է մեր անելիքը հիմա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել