Երեկ բոլորիս համար շատ ծանր օր էր, այսօրն ու վաղը ոչ պակաս ծանր է լինելու, սակայն հուսալքվել ոչ մի դեպքում չենք կարող, դրա իրավունքն ուղղակի չունենք...
Վերջին 1-2 ամսվա ընթացքում 4 փոքրիկ հրեշտակներ լքեցին մեզ, որոնց կյանքի փրկության համար պայքար էինք մղում, չստացվեց փրկել նրանց: Փոքրիկ Սերյոժայի դեպքը, կարծեք, էդ ամենի գագաթնակետը լիներ, թեպետ տարբերվում էր նախորդներից: Ամեն երեխայի մահվան լուրն իմանալով՝ անզորության, անկարողության զգացում եմ ունենում, փորձում հասկանալ՝ գուցե կար ինչ-որ տարբերակ, որը կարող էինք օգտագործել ու փրկել այդ բալիկին, բայց չկարողացանք. ամեն նման լուրից հետո երկար ժամանակ կյանքի ու նրա իմաստի մասին եմ պարբերաբար խորհում, մոտ ընկերներիս հետ կիսվում, քննարկում... Արդյունքում այդ ամենին հաջորդող օրերի ընթացքում չգիտեմ՝ ինչպես, բայց մեծ ուժ ու որոշակի իմաստնություն եմ ձեռք բերում, որն ինձ օգնում է այլ հիվանդ երեխաների կյանքերի փրկության համար տարվող պայքարում էլ ավելի համակարգված ու ակտիվ գործել, էլ ավելի մեծ վստահությամբ, որ ամեն ինչ լավ է լինելու, ու արդյունքներն իրենց սպասեցնել չեն տալիս... Միշտ պետք է հիշենք, որ հուսալքվել, տեղի տալ ոչ մի դեպքում չենք կարող, դրա իրավունքն ուղղակի չունենք: Աստված մեզ լքած փոքրիկների հոգիները լուսավորի, աղոթենք նրանց համար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenarmos/posts/956370537714137
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել