Հայկական հարսանիքի առումով վաղուց է գործում հրավերի ինստիտուտը՝ առանց հրավերի հարսանիք չեն գնում: Սուգը նման կանոն չի ճանաչում՝ գնում են հարազատ և ընկեր մարդիկ, ընդ որում, գնում են և օրեր անց: Կուզեի, որ հայը որպես սոցիալական էակ դրսևորվեր ոչ միայն սգի առիթներով: Ազգովի սգալը որքան էլ Սերյոժայի համար նորմալ է ու մարդկային, այնքան էլ ցեղասպանվածի մեր բարդույթի դրսևորում է: Կուզեի, որ վերապրումն ու կյանքի նկատմամբ սերն էլ լիներ ազգովի: Այդպես կհաղթահարենք մեր բոլոր բարդույթները՝ ինչպիսին էլ լինի յուրաքանչյուրիս ճակատագիրը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել