Սա պատմություն է մի կնոջ մասին, ով պնդեց, որպեսզի իր ամուսինը հանդիպի այլ կնոջ հետ, որից բոլորս կարող ենք դաս քաղել։

21 տարի համատեղ կյանքից հետո կինս ցանկացավ, որ ես կինո, իսկ հետո էլ թանկարժեք ռեստորան հրավիրեմ մեկ այլ կնոջ։ Նա ինձ ասաց. «Ես քեզ սիրում եմ, բայց ես գիտեմ, որ այլ կին էլ է քեզ սիրում, ու նա շատ ուրախ կլիներ քեզ հետ մի քիչ ժամանակ անցկացնել»։

Այդ մյուս կինը ոչ այլ ոք էր, քան սեփական մայրս, ով արդեն 19 տարի է, ինչ այրի էր։ Ցավոք սրտի, իմ ողջ ժամանակը կլանում էին աշխատանքս ու ընտանեկան հոգսերս, ուստի ես հազվադեպ էի տեսնում նրան։

Այդ երեկո ես զանգահարեցի մորս, որեսզի նրան կինո հրավիրեմ, իսկ հետո էլ ընթրիքի։ «Քեզ մոտ ամեն ինչ նորմա՞լ է», – հարցրեց նա։ Մայրս այն մարկանց թվին է պատկանում, ովքեր համարում են, որ պետք է ինչ-որ բան լինի, որպեսզի իրենց սպոնտան կերպով զանգահարեն ու ինչ-որ տեղ հրավիրեն։

«Ես պարզապես մտածեցի, որ վատ չէր լինի, եթե մի քիչ ժամանակ անցկացնեինք իրար հետ», – ասացի ես։

«Դա նույնիսկ շատ լավ կլինի», – քիչ մտածելուց հետո պատասխանեց նա։

Այդ ուրբաթ ես անսահման հուզված էի, երբ աշխատանքից դուրս գալով՝ ուղևորվեցի մորս տուն։ Երբ ես ներս մտա, նկատեցի, որ նա էլ է հուզված։ Նա կանգնած էր դռան մոտ ու արդեն հագնված էր. նա հագել էր մի զգեստ, որը վերջին անգամ հագել էր իր ոսկե հարսանիքին, մազերը գանգրացված էին և այլն… «Ես պատմել եմ ընկերներիս, որ գնում եմ ժամադրության՝ որդուս հետ։ Նրանք շատ էին տպավորվել ու սպասում են, թե երբ եմ ես իրենց պատմելու»։

Մենք գնացինք մի ռեստորան, որն ավելի շուտ հարմարավետ էր, քան էլեգանտ։ Մայրս թևս էր մտել, ասես առաջին տիկինը լիներ։ Երբ մենք նստեցինք, ես սկսեցի մենյուն կարդալ նրա համար, քանի որ նրա տեսողությունը չափազանց թուլացել էր՝ մանր տառերը կարդալու համար։ Ես արդեն մենյուի կեսին էի հասել, երբ բարձրացրեցի աչքերս ու տեսա, որ մայրս նայում է ինձ՝ նոստալգիկ ժպիտով. «Երբ դու փոքրիկ էիր, ես էի քեզ մենյուն կարդում», – ասաց նա։

Մենք այնքան տարվեցինք խոսելով, որ պատահաբար բաց թողեցինք ֆիլմի սեանսը, ու երբ արդեն մոտենում էին տանը, մայրս ասաց. «Ես մեծ հաճույքով քեզ նորից կհանդիպեմ, բայց այս անգամ հրավիրողը ես եմ»։

«Ինչպե՞ս անցավ ժամադրությունդ», – հարցրեց կինս, երբ ես վերադարձա։

«Հիանալի էր։ Շատ ավելի լավ, քան ես ակնկալում էի», -պատասխանեցի ես։

Մի քանի օր հետո մորս սիրտը կանգ առավ… Քիչ հետո ես մի ծրար ստացա, որտեղ նույն այն ռեստորանից ուղարկված փակված հաշիվ էր, որտեղ մենք ընթրել էինք ու մորս թողած գրությունը.

«Ես հաշիվը կանխավ եմ փակել։ Ես վստահ չէի, որ կկարողանամ գալ, ուստի վճարել եմ երկու հոգու՝ քո ու կնոջդ համար։ Դու անգամ պատկերացնել չես կարող, թե ինչ կարևոր էր ինձ համար այդ երեկոն։ Ես քեզ սիրում եմ»։

Այդ պահին ես հասկացա, թե որքան կարևոր է ասել, որ սիրում ես, քանի դեռ դու դրա հնարավորությունն ունես, ու ինչպես է պետք անցկացնել ժամանակդ քեզ թանկ մարդկանց հետ։

Չկա ավելի կարևոր բան, քան ընտանիքն է, գնահատիր ամեն ակնթարթը, որ ընտանիքիդ հետ ես անցկացնում։ Ու մի հետաձգիր հանդիպումները նրանց հետ, որովհետև դրանք պարզապես կարող են չլինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել