Aravot.am-ը գրում է․
Մենք՝ Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, ցնցված ենք Գյումրի քաղաքում հայկական ընտանիքի յոթ անդամների հրեշավոր սպանությամբ: Մենք սգում ենք ողջ հայության հետ և հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անմեղ սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և մտերիմներին: Մենք պահանջում ենք Ռուսաստանի իշխանություններից ձերբակալված Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել ՀՀ պատկան մարմիններին` համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի» 4-րդ հոդվածի: Պերմյակովը պիտի դատվի ՀՀ օրենքներով և Հայաստանի տարածքում: Ռուսական կողմի վարքագիծը, որը փաստորեն չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները և հապաղում է սպանության մեջ կասկածվող զինծառայող Պերմյակովի հայկական կողմին հանձման հարցում, անընդունելի է և ստորագրված միջպետական պայմանագրի աղաղակող խախտում է: Ռուսական բոլոր այն զինծառայողները, որոնց մեղքով տեղի է ունեցել այս ահավոր ողբերգությունը, պետք է ամենախիստ պատիժները կրեն: Անհրաժեշտ են հուսալի երաշխիքներ, որ ապագայում նման հանցագործություններ այլևս չեն կրկնվելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



