Գրեթե յուրաքանչյուր մարդ ունի առաջին բուժօգնություն ցուցաբերելու որոշակի հմտություններ։ Ցավոք սրտի, այդ գիտելիքները դեպքերի մեծամասնությունում իրենցից ներկայացնում են տարբեր կարծրատիպերի ու ասեկոսեների ամբողջություն, ու այդ շիլափլավը գործնականում կիրառելը ոչ միայն անօգուտ է, այլև հաճախ վնասակար։
Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներակայացնում 10 ամենատարածված սխալներն ու կեղծ կարծրատիպերը, որոնք հանդիպում են առաջին բուժօգնությունը ցուցաբերելիս, ու որոնք կարող են իրենցից վտանգ ներկայացնել։
1. Ինքդ զոհվիր, բայց ընկերոջդ փրկիր
Այս կարծրատիպն ամուր նստած է հատկապես ավագ սերնդի գլխում, քանի որ նրանք դաստիարակվել են խորհրդային ֆիլմերով, գրքերով ու գաղափարախոսությամբ, որը գովաբանում էր հերոսությունն ու անձնազոհությունը։
Պարզ օրինակ. մեքենան հարվածել է էլեկտրասնուցման սյանը։ Վարորդը մնացել է մեքենայի մեջ ու անգիտակից վիճակում է, ու հոսանքը նրան չի վնասում։ Ու մեկ էլ հայտնվում է հերոսը, ով վազելով մոտենում է մեքենային՝ չտեսնելով պոկված էլեկտրական մալուխը և… Եվս մեկ տուժող։ Հետո ուրիշ հերոս է հայտնվում, հետո էլի… Ու մեքենայի միանգամայն ողջ անգիտակից վարորդի շուրջ աստիճանաբար կուտակվում են հերոսների ածխացած մարմիններ, ովքեր այդպես էլ չէին հասցրել շտապ օգնություն կանչել։ Ու այս ամենը զուտ այն պատճառով, որ առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե ինչ է սպառնում ձեզ, հետո նոր տուժածին։ Չէ՞ որ եթե ձեզ ինչ-որ բան պատահի, տուժողին օգնել այսպես թե այնպես չեք կարողանա։
Գնահատեք իրավիճակը, զանգահարեք շտապ օգնություն ու հնարավորինս զերծ մնացեք հերոսություններ անելուց։ Որքան էլ ցինիկորեն հնչի, բայց մի դիակն ավելի լավ է, քան երկուսը։
2. Հանել ամեն գնով
Շարունակենք ՃՏՊ-ների թեման։ Դուք չեք հավատա, թե որքան տարածված է հետևյալ սցենարը. ՃՏՊ վայր ժամանած բժիշկներն ու փրկարարները հայտնաբերում են, որ տուժողներին արդեն հանել են ջարդուխուրդ եղած մեքենաների միջից, ստվերի տակ են պառկեցրել ու ջուր են տվել։ Ընդ որում, կամավոր փրկարարները տուժողներին մեքենաներից հանելիս քաշել են նրանց ձեռքերից ու ոտքերից, ինչի արդյունքում արդեն իսկ առկա վնասվածքներն էլ ավելի են բարդացրել։ օրինակ՝ դեֆորմացրել են կոտրած ողնաշարը։ Մինչդեռ, մարդը կարող էր մնալ մեքենայում, սպասեր, մինչև կգար օգնությունը, մասնագետները հմտորեն դուրս կհանեին նրան այնպես, որ ավելի չվնասեին։ Մի քանի շաբաթ/ամիս հիվանդանոցում կպառկեին ու դուրս կգրվեին, իսկ կամավոր օգնականների միջամտությունը կարող է բերել ցմահ հաշմանդամության։
ՃՏՊ-ի պատահած ականատեսի գործողությունները պետք է գործեն հետևյալ կերպ. զանգահարեն շտապ օգնություն, անջատել վթարված մեքենայի մարտկոցը, որպեսզի դրա կայծերից չբռնկվի արտահոսած վառելիքը, մեկուսացնել ՃՏՊ-ի վայրը ու կանգնեցնել տուժողի արյունահոսությունը, եթե կա այն ու խոսել նրա հետ, մինչև կհասնի շտապ օգնությունը։ Խոսեք, հոգեբանորեն աջակցեք, ցրեք, կատակեք, ոգեշնչեք, դա շատ կարևոր է, քանի որ տուժողի համար շատ կարևոր է տեսնել, որ իր մասին հոգ են տանում, իսկ այ վերջույթներից քաշքշել կարելի է միայն այն դեպքում, եթե կա մեքենայի պայթյունի իրական վտանգ։
3. Ծակել լեզուն
Բանակային առաջին օգնության փաթեթում ժամանակին կարելի էր գտնել նաև քորոց, ու այն իբր նրա համար էր, որպեսզի ուշագնաց մարդու լեզուն ծակել այնպես, որ այն կուլ չգնա ու չխեղդի տուժածին։ Չեք հավատա, բայց այսպիսի դեպքեր էլ են եղել. մարդն ուշքի է գալիս ու հայտաբերում է, որ լեզուն տնկած է ու քորոցով ծակած…
Այո, ուշագնացության դեպքում լեզուն հետ է գնում։ Այո, դա պետք է հաշվի առնել ու պայքարել դրա դեմ, բայց ոչ նման բարբարոս եղանակներով։ Որպեսզի շնչուղիներն ազատել կուլ գնացած լեզվից, բավարար է պարզապես շրջել մարդուն, ու դրանք իրենք իրենց կբացվեն։ Եթե տուժողն ինչ-որ խնդիր ունի, որը թույլ չի տալիս շարժել նրան, պարզապես նրա գլուխը հետ կախեք, ու խնդիրը կլուծվի։ Ի դեպ, թույլ մի տվեք, որպեսզի հարբած մարդիկ էլ մեջքի վրա քնեն, որովհետև նրանք կարող են խեղդվել նույն լեզվի կամ էլ որձկալու պատճառով։
4. Վզի ժգուտ
Ի դեպ, սա իրոք հանարավոր է, բայց չի կարելի վզի վրա ժգուտ դնել այնպես, ինչպես դնում են, ասենք, ձեռքի վրա։ Ընդհանրապես, ժգուտն օգտագործելիս շատ զգույշ է պետք լինել։ Ոմանք իբր բավարար գիտելիքներ ունեն, անգամ գիտեն, որ խորը կտրվածքների դեպքում ժգուտ կարելի է դնել՝ ամռանը 2 ժամով, իսկ ձմռանը՝ 1 ժամով։ Գիտեն նաև, որ երակային արյան գույնն ավելի մուգ է… Բայց հաճախ այնպես է լինում, որ կյանքի համար վտանգ չներկայացնող խորը կտրվածքների դեպքում այնպես են ժգուտ դնում, արդեն հիվանդանոցում պարզվում է, որ վերջույթն այնքան է արյունազրկվել, որ ստիպված են ամպուտացնել այն։
Հիշե՛ք, ժգուտ կարելի է օգտագործել միայն երակային արյունահոսության պարագայում։ Եթե Դուք անգամ ի զորու չեք սթրեսային իրավիճակում հասկանալ՝ մուգ է արյունը, թե ոչ, ապա հոգ չէ, որովհետև զարկերակային արյունահոսության դեպքում արյունը ժայթքում է ասես շատրվանից։ Նման դեպքում պարտադիր պետք է ժգուտ դնել, որովհետև կյանքը լքում է մարմինը ամեն վայրկյան, ու եթե հարմար ռետինե ժգուտ չունեք, գոնե գոտի օգտագործեք։ Ու որպեսզի բժիշկներն իմանան իրենց անելիքը, գրեք ժգուտը դնելու ժամը։ Ցանկալի է՝ մարկերով ու հիվանդի ճակատին, որովհետև այսպես ավելի շատ են շանսերը, որ տեղեկությունը չի կորի։ Սովորական արյունահոսության դեպքում ժգուտ պետք չէ, պարզապես վիակապ դրեք, ու եթե այն լրիվ արյունով ներծծվի, մի վախեցեք, ևս մի շերտ բինտ փաթաթեք։
5. Այրվածքին կարագ քսել
Մենք 80 տոկոսով բաղկացած ենք ջրից։ Երբ մեր մարմնի բջիջները ջոուլների տեսքով ջերմային էներգիա են ստանում, ու այդ ջոուլները խորանում են մաշկի հյուսվածքների մեջ, մեր բջիջները կլանում են դրանք, ու ի՞նչ է պետք անել, որպեսզի այդ ջերմությումը հետ մեղվի։ Դադարեցել այդ էներգիան հաղորդող աղբյուրի հետ շփումը ու պաղեցնել այրվածքի տեղը։ Այսինքն՝ այրվածք վրա սառը ջուր ենք լցնում ու սպասում ենք։
Սակայն, որպես կանոն, մարդիկ բավական երկար չեն սպասում։ Որպես կանոն, ցավային սինդրոմի փափկեցման ու անհետացման համար պահանջվում է մեկ րոպեից էլ քիչ ժամանակ։ Այդ ընթացքում ջոուլների մի մասը դուրս է գալիս, իսկ մնացածը «թաքնված սպասում են» հետագա գործողություններին։ Ու ամենավատ սցենարը, որը կարելի է մտածել՝ այրվածքին քսուք, մածուն և աղով կարագ քսելն է, որովհետև այդ ժամանակ ձևավորվում է հերմետիկ բարձիկ, որը թույլ չի տալիս, որպեսզի «թաքված» ջոուլները դուրս գան, ու այրվածքն ավելի է խորանում։
Մինչդեռ, եթե սպասեք 10-15 րոպե, նոր քսեք քսուքներ ու այլ միջոցներ, որոնք օգնում են մաշկի վնասված հատվածներին ապաքինվել, ապա ամեն ինչ ավելի լավ ավարտ կունենա, քանի որ էներգիայի ավելցուկն արդեն դուրս եկած կլինի։
Շարունակելի…



