Shirakcentre.org-ը գրում է․
Այս պահին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու ամբողջ տարածքը, ուր երեկոյան վերջին հրաժեշտն են տալու փոքրիկ Սերյոժային, մարդաշատ է և հարակից բոլոր փողոցները ոստիկանության կողմից փակ է մեքենաների երթևեկության համար:
Գյումրու քաղաքապետարանի կողմից, առավոտյան, նախատեսված տրանսպորտային միջոցներ են ուղարկվել Երևան՝ փոքրիկին հարազատ քաղաք բերելու նպատակով: Թեև նախնական հաշվարկներով մեքենաները կվերադառնան մոտավորապես ժամը 16:00-ի սահմաններում, սակայն արդեն իսկ հազարավոր գյումրեցիներ, լրագրողներ և հյուրեր սպասում են եկեղեցու մերձակա տարածքում:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ինչպես Ավետիսյանների ընտանիքի, այնպես էլ փոքրիկի հուղարկավորության ամբողջ կազմակերպչական աշխատանքներն իրականացվում է Գյումրու քաղաքապետարանի կողմից: Ի դեպ, վաղը՝ հունվարի 21-ին փոքրիկ Սերյոժայի հուղարկավորության օրը լրանում է ռուս զինվորի կողմից սպանդի ենթարկված նրա ընտանիքի՝ Ավետիսյանների հուղարկավորության 7-րդ օրը:
![]() |
![]() |
![]() |
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ






