♦ Ուժը հաղթանակներից չէ, որ գալիս է։ Քո մղած պայքարներն են, որ ուժեղացնում են քեզ։ Երբ դժվարությունների միջով ես անցնում ու որոշում չհանձնվել, դա է ուժը։ Առնոլդ Շվարցնեգեր։
♦ Հերոսն այն սովորական անհատն է, ով ուժ է գտնում հաստատակամ լինել ու պայքարել՝ անկախ ամեն տեսակ դժվար փորձություններից։ Քրիստոֆեր Ռիվ
♦ Մենք ուժ, քաջություն և ինքնավստահություն ենք ձեռք բերում այն փորձությունից, որտեղ դադարում ենք մեր վախերին նայել ու անում ենք այն, ինչ կարծում ենք, թե չենք կարողանա անել։ Էլիանոր Ռուզվելտ

♦ Ուժը ֆիզիկական կարողությունը չէ։ Այն գալիս է համառ կամքի ուժից։ Մահաթմա Գանդի
♦ Տառապանքից են դուրս եկել ամենաուժեղ հոգիները, ամենավառ բնավորությունները դրոշմված են սպիերով։ Խալիլ Գիբրան
♦ Կարծում եմ՝ սպիերն ասես պատերազմի դաշտում ստացած վերքեր լինեն. ինչ-որ գեղեցիկ բան կա դրանց մեջ։ Դրանք ցույց են տալիս՝ ինչի միջով ես անցել ու թե որքան ուժեղ ես՝ դրանց միջով անցնելով։ Դեմի Լովատո
♦ Շատերը կարծում են, որ պահպանելն է մեզ ուժեղ դարձնում, սակայն երբեմն բաց թողնելու մեջ է իրական ուժը։ Հերման Հեսսե

♦ Չկա պայքար, չկա ուժ։ Օփրա Ուիլֆրի
♦ Լռությունը մեծ ուժի աղբյուր է։ Լաո Ցզի
♦ Մակերեսային մարդիկ հավատում են հաջողությանը, ուժեղ մարդիկ հավատում են պատճառին ու ազդեցությանը։ Ռալֆ Ուոլդո Էմերսոն

♦ Մենք հավատում ենք քաջության սովորական քայլերին, այն քաջությանը, որը մի մարդու ստիպում է պաշտպան կանգնել մյուսին։ Վերոնիկա Ռոթ



