Գիշեր է, աչքերս հոգնած են, ծանրացել են կոպերս, միայն ներսումս անհասկանալի փոթորիկ է բարձրացել, խաչվել են անցյալի ու ներկայի խաչմերուկները: Ճանապարհներ, ուր են տանում դրանք մեզ, արդյոք քայլում են ժամանակի հետ համընթաց , գուցե կապված են անտեսանելի թելերով: Մարդիկ, ածանոթ, մտազբաղ , հոգնած առօրյա անցուդարձից, կամ երջանիկ , կյանքով լի, հայացքներ` անտարբեր ու միօրինակ: Հանկարծ հանդիպում են ճանապարհների խաչմերուկում երկու անծանոթ, բայց միաժամանակ շատ ծանոթ ու հարազատ հայացքներ: Այնժամ ժամանակն ու ճանապարհները կանգ են առնում նրանց համար, կյանք է ներխուժում սերը : Ամեն պահ նա մեզ ապացուցում է, որ սիրո հետ պայքար չկա ու առանց նրա կյանք չկա: Այդ ճանապարհների խաչմերուկում հանդիպեցի նրան: Հիմա ես մութ ու խավար սենյակում, լռության ներքո լսում եմ Նրա ձայն ու փնտրում Նրան: Լռությունն ու ես հավերժական թելերով կապվել ենք, ոչ ոք չի կարող բաժանել ինձ նրանից, իմ լռությունից, քանզի միայն լռության մեջ եմ գտնում Նրան : Լռությունն իր թևերով Նրան է բերում, Նրա պատկերն է արտացոլում ,կարծես հիմա ես կդիպչեմ Նրան, կբռնեմ ու երբեք չեմ թողնի, որ գնա:
Հոգնած եմ, փակվում են աչքերս, բայց մրրիկը հոգուս արթնացնում է ինձ, բացում եմ աչքերս ու նորից լռությունը պար է բռնել շուրջս, կարծես լսում եմ մի մեղեդի, մի սիմֆոնիա. մռայլ նոտաներով հնչյուններ են հասնում ականջներիս, նա նորից սերն է հիշեցնում ինձ: Այդ սիմֆոնիան հիշեցրեց ինձ անցած-գնացած մի պատմություն:
Սրճարան, տաք ամառային մի օր ու երկու ժպտացող աչքեր, որ սպասում էին ինձ: Կանաչ ծառերով ու ծաղիկներով շրջափակված սեղանի շուրջն, մի գավաթ սուրճի բույրի ներքո, խոսում էին երկու երիտասարդ, որոնց համար կյանքը սկսվել էր այդ օրվանից, նրանք ապագայի մասին էին երազում , նրանք երջանիկ էիր, ոչ մեկն իրենց չէր անհանգստացնում… Մեղեդի, թռչունների ծլվլոց ու աշխարհն նրանցն էր…Նրանք բաժանվեցին, նորեն հանդիպելու հույսով, հանդիպեցին, միայն գիշերը: Տղան լուսնի մեջ նկարեց նրա պատկերն ու կնքեց աղջկա անունով: Այդ գիշեր կար լուսին ու մի աստղ, որ փոքր էր բայց էնպես լույս էր տալիս:
Բացեցի աչքերս, քանզի տարօրինակ դող զգացի, մթնեց մտքերս, հասկացա այս իմ պատմությունն էր: Նայեցի պատուհանից, որ գտնեմ կորած մեր աստղը, բայց չկար, լուսինն էլ նվաղել էր: Միայն նա մի մեղեդի է հյուսել իմ և Նրա համար, լռության սիմֆոնիան է դա, որ այս գիշեր լսեցի ես… Այն ինձ հիշեցրեց հեռավոր օրերից եկող երկու խենթ երիտասարդի սիրո տխուր մի պատմություն: