Slaq.am-ը գրում է․
Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից քաղաքացիները մոմեր, խաղալիքներ, ծաղիկներ են տանում Ազատության հրապարակ եւ մասնակցում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակի մոմավառությանը։
Օպերայի աստիճաններին 6 ամսական Սերյոժայի եւ նրա ավագ քրոջ՝ 2,8 տարեկան Հասմիկի լուսանկարն է, որոնք Գյումրիի անմարդկային սպանդի ամենափոքր զոհերն էին։
Օպերայի տարածքը մարդաշատ է, մարդիկ գալիս են ընտանիքներով, մանկահասակ երեխաների հետ, մոմեր վառում եւ արտասվելով հեռանում։
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1000049/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



