Յուրաքանչյուր մարդ իր ողջ կյանքի ընթացքում հանդիպում է քիչ թե շատ նշանակալի կորուստներին:Կորուստ ասելով մենք կարող ենք հասկանալ թե մեր մոտիկ մարդկանց կորուստը, թե մեր կարողության կորուստը:Մեզանից յուրաքանչյուրի հոգու մեջ գոյություն ունի հատուկ պատկերացում այն մասին, թե ումենք մենք ամենից շատ վախենում կորցնել այս կյանքում, և ինչ ենք մենք վախենում կորցնել այս կյանքում: Եվ դա շատ անհատական է: Մեկի համար իր ընտանիքի անդամներից մեկի կորուստը կարող է ծանր ստրեսի պատճառ հանդիսանալ, իսկ մյուսը կարող է այն շատ թեթև տանել:

     Այսպես, այն դեպքում, երբ կյանքի դժվարությունները առաջացնում են մարդու հոգեվիճակում էական փոփոխություններ, կոտրելով տրամադրությունը, ինքնազգացումը, աշխարհընկալումը և վերաբերմունքը ուրիշ մարդկանց հանդեպ, մենք ասում ենք, որ մարդը հոգեբանական տրավմա է ապրել:

Այստեղ կարելի է խոսել այն կորուստների մասին, որոնք բերում են հաճախակի և երբեմն ծանր հոգեբանական տրավմաների: Այս պարագայում մասնագետի համար կարևոր են դառնում մի քանի ասպեկտներ՝.

1. Հոգետրավմայի ծանրությունը, այն կապված է  կորուստի նշանակության հետ:

2. Միանգամյա կամ կրկնվող հոգետրավմա (կրկնվող հոգետրավմաները ավելի ծանր են ապրվում քան մեկ անգամ առաջացող տրավման):

3. Հանկարծակի կամ սպասվող հոգետրավմա (հանկարծակի առաջացող հոգետրավման ավելի երկար է ապրվում):

4. Ապրումների ինտենսիվություն (որքան որ վառ է ապրումը, այդքան լավ է սպասվող արդյունքը, իհարկե կորուստի միևնույն նշանակության դեպքում):

5. Հոգետրավմայի ապրման տևողությունը (որքան շուտ է "մարդը ապաքինվել"):

Գոյություն ունեն տարբեր տարիքի շատ մարդիկ՝ տղամարդիկ և կանայք, մեծահասակներ և երեխաներ, որոնք միավորված են կորուստի տառապանքի շուրջ: Երբ մահանում է մոտիկ մարդը՝ երեխան, մայրը կամ հայրը, քույրը կամ եղբայրը, ընկերը, սիրած անձնավորությունը, թվում է թե ամբողջ աշխարհը փլուզվում է աչքերիտ առջև: Շատ մարդիկ վախենում են մոտիկ մարդկանց կորցնելու վախից ավելի շատ քան սեփական մահից: Մարդը շոկային փուլում դեռ չի գիտակցում կորուստի փաստը և նրա հնարավոր հետևանքները, և նա բնազդաբար փորձում է պաշտպանվել, հեռանալ նրանից: Այստեղից էլ վարքի ոչ ադեկվատ դրսռորումներ, որոնք դիտարկվում են կորուստից մի քանի օր հետո: Ոմանք կրկնում են՝ "Չեմ հավատում, նա չեր կարող կարող մահանալ", մյուսները համառում են բժշկական միջամտության շարունակականությանը և այլն: Հաճախ մարդիկ ունենում են փոփոխության զգացողություն, կարծես թե չեն ճանաչում իրենց կամ շրջապատող աշխարհը: Արցունքները այս փուլում միշտ չէ որ առկա են:

Շոկային փուլին փոխարինելու է գալիս զայրութի փուլը: Զայրույթը կարող է ուղղված լինել դեպի մահացածը ("ում ես դու մեզ թողել), բժիշկներին և բարեկամներին (չկարողացաք փրկել) կամ անծանոթ մարդկանց հանդեպ (դուք ողջ եք, իսկ նա ոչ):Այս փուլում գիտակցվում է կորուստի փաստը, սակայն հարազատին կորցրած մարդը դեռ չունի այնքան ուժ, որ հարմարվի այդ փաստին: Այս փուլում հաճախ դիտարկվում են քայքայիչ, դեստրուկտիվ արարքները, որոնք ուղղված են շրջապատի կամ սեփական անձի հանդեպ:Ինքնաքայքայումը կարող է արտահայտվել ալկոհոլի չարաշահման մեջ,ծխախոտի,ուտելու, դեղորայքի (շատ է խմում, իրար հետևից ծխում է, սկսում է շատ քաղցր ուտել կամ հակառակը ոչ մի կտոր չի կարող կուլ տալ, կամ սկսում է օգտագործել հանգստացնող դեղամիջոցներ և կախվածության մեջ է ընկնում),ինչպես նաև կարող է դիմել ինքնասպանության: Քաքայիչ արարքները կարող են ուղղված լինել շրջապատող աշխարհի հանդեպ, օր՝. մահվան մեջ ենթադրվող "մեղադրյալների" դեմ և անշունչ առարկաների դեմ: Հաճախ մարդը իր զայրույթը ուղղում է աստծո կամ ճակատագրի դեմ, որոնք թույլ տվեցին կորուստի իրականացմանը:

Կամաց–կամաց մարդու գիտակցությունը հասնում է մահվան անխուսափելիության գաղափարին, սակայն հոգու խորքում մնում է դատարկություն, հարազատ մարդու կորուստից հետո: Կորուստը ներկայանում է ոչ միայն որպես անխուսափելի, կամ անուղղելի, այլև որպես անփոխարինելի: Եվ այստեղ զայրույթին գալիս է փոխարինելու վիշտը: Այստեղ շատ կարևոր է չխանգարել մարդուն ապրել իր վիշտը, այս փուլում մարդը սովորում է ապրել առանց մահացածի, տեղի է ունենում մարդկանց հետ փոխհարաբերությունների ակտիվ վերակառուցում, վերաիմաստավորվում է ապրած տարիները, նոր որոշումներ են կայացվում,կապված սեփական կյանքի հետ: Որոշ մարդիկ երկար ժամանակ են մնում այս փուլում, հնարավորություն չունենալով ինքնուրույն շարժվել այս կյանքում,անընդհատ մտովի կրկնում են՝ "Նա այսպես կվարվեր": 

Ինքնաքայքայիչ արարքները կարող են երկարացներ կորուստի ապրումը և ավելի խորացնել դեպրեսիան, քանի որ վշտի խորացումը ինչպես և դեղորայքը օգնում են քչացնել ցավալի ապրումների սրությունը, բայց երբ այդ ցավազրկող մեթոդները դադարում են, հոգեկան ցավը ավելի է ուժեղանում, քանի որ նրան միանում է մեղքի զգացումը սեփական օրգանիզմի քայքայման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել