Գյումրեցիները լուռ սգում են, բայց չեն մոռացել գլխավոր դատախազի տված տղամարդավարի խոստումըYerkir.am-ը գրում է․

Ներկա պահին Գյումրին լուռ սգում է իր խորը վիշտը, և սգի մեջ լինելով չենք մոռանում տղամարդավարի տրված խոստման մասին: Այսօր այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում  ասաց Գյումրու բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով օրեր առաջ Գյումրիում ժողովրդական հուզումների օրը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ միասին գնացել էր ռուսական ռազմաբազա և իր աչքերով տեսել այնտեղ պահվող Գյումրու սպանդի մեղադրյալ Վալերի Պերմյակովին: «Խոստումը միայն գլխավոր դատախազը չի տվել, խոստում տվել ենք յուրաքանչյուրս, և ով որ չի կարողանում իր խոստումը պահել, պետք է պատասխան տա, բայց`  ոչ այսօր: Դա մեր պահանջը չէ, դա տղամարդավարի խոսք էր, որը տրվել էր»,- ասաց Կարեն Պետրոսյանը` հավելելով, որ այսօր գյումրեցիները միայն լուռ սգում են, բայց նրանք չեն մոռանում այն  տղամարդավարի խոստման մասին, որը տվել է Գևորգ Կոստանյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել