Լրատվական կայք ունենալու համար, ինձ թվում ա, պիտի ինչ-որ օրենքներ սահմանվեն: Կայքի տերը պիտի ներկայացնի համապատասխան մարմիններին կայքի համար աշխատողներին, ովքեր պիտի որոշակի պայմանների բավարարեն, ունենան լրագրողական էթիկա, որն ամենակարևորն ա, ու կատարեն իրենց գործը` որն է ճշգրտված ու հստակ ինֆորմացիա տարածելը: Շեղումների դեպքում պիտի տուգանքներ սահմանվեն, դրանց կրկնվելու դեպքում կայքը պիտի ներկայացվի փակման: Իսկ մնացած աղբանոցը պիտի վերանա ` իր ողջ աղբանման իբրև լրագրողներով, գլխներին էլ իրենց նյութերն ու դրանց վերնագրերը: Կոնկրետ կդիմեի, ուղղակի չգիտեմ՝ ով կարա նման գործերով զբաղվի, կամ կարա՞ ինչ-որ մեկը զբաղվի, թե՞ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել