10 Կումբ Մելա ուխտագնացություն, Հնդկաստան, 2013թ․
Կումբ Մելան համարվում է մոլորակի ամենախոշոր կրոնական հավաքը։ Այն տեղի է ունենում ամեն 12 տարին մեկ Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ շրջանում։
2013թ․ին Կումբ Մելային 30 միլիոն հինդու ուխտագնացներ են մասնակցել։
9 Արբաեն փառատոն, Իրաք, 2014թ.

2014թ․ին մինչև 17 միլիոն մարդ է մասնակցել Արբաեն ուխտագնացությանը, որը կազմակերպվում է Մուհամեդ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի հիշատակին։ Փառատոնն իրականացվում է Կարբալա քաղաքում։
8 Սի Էն Աննադուրայի թաղման արարողությունը, Հնդկաստան, 1969թ․

Հնդկական Թամիլ Նադու շրջանի նախկին առաջնորդի թաղման արարողությունը պատմության մեջ ամենախոշորն է համարվում, որին մոտ 15 միլիոն մարդ է մասնակցել։ Անադուրայը հայտնի էր որպես գրող ու հրապարակախոս, ով առավել հայտնի դարձավ, երբ, հրաժարվելով հինդիից, թամիլը դարձրեց պաշտոնական լեզու։
7 Այաթոլլահ Խոմեյնիի թաղման արարողությունը Իրանում, 1989թ․

Մոտ 10 միլիոն իրանցիներ հավաքվեցին Թեհրանում քաղաքական առաջնորդի մահը սգալու համար։ Ամբոխի անկառավարելի լինելու հետևանքով նույնիսկ մի քանի մարդ զոհվեց։
6 Պապական հավաքը Ֆիլիպիններում, 2015թ․

6 միլիոն մարդ էր հավաքվել Մանիլայում Ֆրանցիսկոս Պապի մատուցած պատարագին մասնակցելու համար։ Այսպիսով, սա ամենախոշոր պապական հավաքն է, որը գերազանցել է նախորդ՝ 5 միլիոնի աշխարհի ռեկորդը։
5 Երիտասարդության միջազգային օր, 1995թ.

Ավելի քան հինգ միլիոն մարդ էր հավաքվել 1995թ-ի հունվարի 15-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հովհաննես Պողոս երկրորդի կիրակնօրյա պատարագին մասնակցելու համար։ Ամբոխի պատճառով չկարողանալով միջոցառմանը հասնել ոտքով՝ Պապն ուղղաթիռով է տեղ հասնում։
4 Գամալ Աբդել Նասեր, 1970թ.

Մոտ հինգ միլիոն մարդ է ներկա գտնվել Կահիրեում Եգիպտոսի նախագահի թաղմանը։
3 Ռոդ Ստյուարտի համերգը Բրազիլիայում, 1994թ.

Բրիտանացի ռոք աստղի համերգն ունկնդրելու համար 3.5 միլիոն մարդ էր հավաքվել Ռիո դե Ժանեիրոյում։
2 Հաջի ուխտագնացությունը Մեքքա, Սաուդյան Արաբիա, 2012

Մոտ երեք միլիոն մարդ էր հավաքվել 2012թ-ի ամենամյա ուխտագնացությանը։
1 Երթ ընդդեմ պատերազմի, Հռոմ, 2003թ․

Հռոմում մոտ 3 միլիոն մարդ էր դուրս եկել երթի՝ ընդդեմ Իրաքում ամերիկյան զորքերի ռազմական գործողությունների։ Սա համարվում է պատմության ամենախոշոր հակապատերազմական երթը։



