Araratnews.am-ը գրում է․

arm138432857836

Մինչև այսօր ոչ մի բան պարզ չի, թե ինչն է եղել ռուս զինվորի արած հանցագործության դրդապատճառը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Խնդիրը այն է, որ ներկա պահին քաղաքական շահագործումներ չլինեն: Չի կարելի գյումրեցիների սուգն օգտագործել, որպես գործիք: Իհարկե, այս առիթով շահարկումներ շատ են լինում, մանավանդ սադրիչների կողմից հրահրումները: Գյումրիում ներկա պահին խաղաղ վիճակ է»:

Գյումրեցիների համար նոր հարված եղավ երեխայի մահը, հայտարարեց Սուքիաս Ավետիսյանը: «Գյումրեցիները շատ ծանր են տարել երեխայի մահը: Ճիշտ է, ամեն բան արվեց բժիշկների կողմից, որ կյանքը փրկվի, բայց հնարավոր չեղավ: Երեխայի հոգեհանգիստը կլինի այսօր՝ Գյումրիի նույն եկեղեցում, իսկ հուղարկավորությունը կլինի վաղը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել