Հայ մշակույթի անվանի գործիչները Ցեղասպանության տարելիցին ձայնասկավառակ կթողարկենSlaq.am-ը գրում է․

Անվանի հայ մշակութային գործիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հատուկ ձայնասկավառակ կպատրաստեն:

«Արմենպրես»- ի հետ զրույցում դաշնակահարուհի Նարե Արղամանյանն ընդգծեց, որ այս տարի «Hyperium» ընկերությունը ներկայացնելու է մի ձայնասկավառակ, որն ամփոփում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Ձայնասկավառակը կթողարկենք անվանի երգչուհի Հասմիկ Պապյանի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ: Տարեսկզբին կսկսենք ձայնագրման աշխատանքները, իսկ տարեվերջին այն հասանելի կլինի հանրությանը»,- նշեց դաշնակահարուհին: Նարե Արղամանյանը հավելեց նաև, որ Հասմիկ Պապյանի, Նարեկ Հախնազարյանի, ինչպես նաև ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ այլ երկրներում հանդես կգան Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել