Օրինակ՝ Դուք վաղ առավոտյան արթնացել եք, պետք է գնաք աշխատանքի, իսկ բոլորը քնած են, սակայն ցանկանում եք տան անդամներից մեկին որևէ բան հիշեցնել, օրինակ հիշեցնել Ձեր որդուն, որ նա դասեր ունի անելու: Արթնացնել նրան չեք ցանկանում և ճիշտ էլ անում եք քանի որ կա առավել հեշտ և հետաքրքիր միջոց: Ինտերնետից օգտվող անձանց 97%-ը առավոտյան աչքերը բացելուն պես շտապում է ստուգել իր էլ-փոստը, սոցցանցի էջը և այլն, իսկ Դուք կարող եք համակարգչի էկրանին փոքրիկ հաղորդագրություն թողնել նրան: Ինչպե՞ս:
Նախ բեռնեք գաթջեթը, հետո բացեք բեռված արխիվը ապա նրանում գտնվող միակ ֆայլը՝
Հիմա սեղմեք Install
և Ձեր էկրանին կհայտնվի թղթիկ, որի վրա սեղմելով կարող եք գրել Ձեր հաղորդագրությունը: Նախնական չափսերը բավականին փոքր են, մեծացնելու համար սեղմեք Large size սեղմակի վրա
Կարգավորումներում կարող եք փոխել թղթիկի գույնը, հաղորդագրության տառատեսակն ու տառաչափը
Թղթիկի վրա կան ևս երկու սեմակներ, որոնցից +-ի վրա սեղմելով կարող եք էջեր ավելացնել, իսկ X-ի վրա սեղմելով՝ ջնջել բացված էջը՝
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://mihilocus.blogspot.com/2012/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել