spiderman-3-2"Մամ, նայի՜ր ես Սփայդրմենն եմ",- ասաց խաղահրապարակում մի երեխա ու բարձր տեղից թռավ ցած: Լսվեց ճիչ, մայրը մոտ վազեց. երեխան կոտրել էր իր ոտքը…
Մեր օրերում երիտասարդների ու պատանիների մեծամասնությունը հակված են կրկնօրինակելու ֆիլմերի անհասկանալի էակներին, կիսամերկ երգիչ-երգչուհիներին և նույնիսկ բացասական հերոսներին: Մինչդեռ մենք` հայերս նմանակելու և հերոսացնելու շատ ավելի վառ օրինակներ ունենք, ովքեր մեզ կներշնչեն հայրենասիրություն, հավատարմություն և սեր...
Շատերը իրենց երեխայի վատ վարքը կապում են շրջապատի, ֆիլմերի, հեռուստատեսության վատ ազդեցության հետ:  Եվ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ եթե տանը հեռուստացույցը միշտ անջատած լինի, երեխան դաստիարակված և ճիշտ բարոյական արժեքներով կմեծանա: Խնդիրը հեռուստացույցը չէ, այլ թե ինչ ենք մենք հրամցնում մեր երեխային, ինչ ենք ուզում այդ “խմորից” ստանալ, ինչ ենք ուզում լցնել այդ մաքուր “տարայի” մեջ` ցեխաջուր թե զուլալ աղբյուրի ջուր:
Երբեմն մենք` մեծահասակներս էլ անգիտակցաբար կրկնօրինակում ենք այդ նույն  հերոսների գռեհիկ արտահայտություննեն ու, որն ավելի վատ է`  պահվածքը:
Ինչևէ, փաստն այն է, որ մոռացության մատնած Սասունցի Դավթի փոխարեն մեր երեխաները հերոսացնում են Սփայդրմենին: 

300-201001202

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել