Ում դուրը չի գա գրածս, թող սուս նստի ու իրա կարծիքն իրեն պահի, հաստատ կարող ա կոռեկտ չմնամ: Էս կյանքում էլ Ավետիսյաններին հետ չենք բերի, իսկ հանդերձյալի մասին թող ամեն մեկս իր կրոնական համոզմունքներով դատի: Սերյոժան նույնպես ֆիզիկապես մեզ հետ չի այլևս, բայց նա, իր մեկ շաբաթ կռիվ տալով մահվան հետ, կարողացավ անել ավելին, քան մեզանից շատերը: Հազարավոր անգամներ եմ լսել, որ ազգը պետք է լինի մեկ ընտանիքի պես, որ հաղթահարենք ամեն դժվարություն և հաղթանակած դուրս գանք, բայց ոչ ոքի չէր հաջողվում դա անել: Ավետիսյանների հետ կատարվածից հետո բոլորս մի բանի մասին էինք մտածում. Սերյոժան, մեր Սերյոժան պետք է ապրի: Այն, ինչ տարիներով չէր հաջողվում անել հազարավոր հասուն մարդկանց, մեկ շաբաթում ստացվեց վեց ամսական Սերյոժային: Սերյոժան բոլորիս դարձրեց մեկ ընտանիք, մեկ գաղափար, մեկ սիրտ: Նա դարձել էր մերը` մեր կրտսեր եղբայրը, մեր տղան, մեր թոռը, մեր բոլորիս ընտանիքի անդամը: Բոլորս նրա փրկության շուրջ էինք համախմբվել և դարձել իրար սիրող մեծ ընտանիք: Պարտավոր ենք լինել միասնական, իրար սիրել, իրար թև ու թիկունք լինել, հետամուտ լինել, որ Վիժվածքը և մյուս մեղավորները պատժվեն: Ամենակարևորը, մեր պստոյին մատուցած ամենաարժանի հարգանքն ու սերը կլինի, եթե պահենք նրա ստեղծած ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԸ:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/401923876655910?ref=m_notif¬if_t=like
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել