Մահվան դեպքում սգում են և արդար ու համարժեք պատիժ են պահանջում այդ մահը բերողի համար։ Մահը գործնական նպատակներով օգտագործելը, ինչքան էլ բարի ու չգիտեմ ինչ լինեն այդ նպատակները, նույն բանն է, ինչ պարզ դիակապտությունը։ Ձեր «բարի նպատակները» վերցրեք ու մեջտեղից ռադներդ քաշեք։ Մարդկանց հասած այս ահավոր դժբախտությունը շահարկելը սեփական չգիտեմ ինչերի համար մեծագույն ստորություն է՝ որպես արարք, և բացի դրանից էլ այս պահի դրությամբ վտանգավոր է մեր երկրի համար։ 
Ամեն ինչ աշխարհում ունի իր ժամն ու ժամանակը։ Ձեզ մի պահեք հոգեհացի սեղանից օղի գողացող տականքի պես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել