Սրտիս ահավոր մեծ քար կա. ինձ թվում է՝ մենք բոլորս մեղավոր ենք, որ չփրկեցինք Սերյոժային: Բոլորիս համար ժամանակն էսօր 17:02-ին կանգ է առել: Մեր ձագին, որ արդեն մեր ընտանիքների անդամն էինք համարում, ուզում էինք որդեգրել, առողջական վիճակի աննշան լավացմամբ ուրախանում, սպասում ԱՆ-ի հերթական հաղորդագրությանը....
Սերյոժան հանգեց, բայց էս մի շաբաթվա ընթացքում մեզ ահագին բան սովորեցրեց, ժողովուրդ... Սովորեցրեց պայքարել, ինչքան դա հնարավոր է, անհնարինն անել ու հավատալ հրաշքի... Բայց ինքը մեզ հրաշքի գոյությանն էդպես էլ չհավատացրեց...
Ուղիղ մեկ շաբաթ Սերյոժան մեր ապրելու բանաձևն էր դարձել, մի տեսակ մեր գոյությունն իր առողջացմամբ էինք պայմանավորում... էսօր մեզ արմատախիլ արին... էսօր ես կյանքումս ամենաուժեղ մարդկանց տեսա Սերյոժայի տարիքի էրեխեքի պես լաց լինելիս... Ու բոբիկացա էսօր... Ոնց որ բոլորս....
Ծննդյանս օրը կգնամ Սերյոժային հողին հանձնելու, ու գիտեմ, որ վեց ամսական ձագն ինձ շատ բաներում է պարտավորեցրել... Ու ես իրավունք չունեմ դա չանելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10202473650881986?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել