1in.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար Իրաք մոտ 100 հազ. ռազմական խորհրդատուների ուղարկել նախկինում հայտարարված 400 հազարի փոխարեն:
Կառավարությունը նման որոշում է կայացրել, որպեսզի խուսափի բրիտանացիների շարքերում հնարավոր զոհերից նախքան խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է The Times թերթը:
2014 թ. դեկտեմբերի վերջին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր, որ Իրաք և Իրաքի Քուրդիստան են ուղարկելու մոտ 400 բրիտանացի զինվորականների:
Ներկա դրությամբ Բաղդադում և Էրբիլում մոտ 30 բրիտանացի ռազմական հրահանգիչներ կան:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1527986.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել