Հերո՞ս, սու՞րբ, թե՞ մի նոր արժեք ու կերպար, որին մենք ծանոթ չենք, ու որի անունն է համախմբվածություն կամ հայի տեսակ:

Այս պստիկ էակը ո՞վ էր մեր համար:

Բանը նրանում է, որ Գյումրու ահասարսուռ դեպքերից հետո մեզանից շատերը շատ բան սովորեցին ու հասկացան: 
Մենք ականատեսը եղանք համազգային աղոթքի գթասրտության, որ հորդաց մեր չորացած ու հոգսաշատ հոգիներից։
ՄԵՆՔ ՏԵՍԱՆՔ, ՈՐ ՄԻ ԱԶԳ ԱՊՐՈՒՄ Է ՄԵԿ ՑԱՎՈՎ, ու ՄԵԿ ԱԶԳ ՈՒՆԻ ՄԵԿ ԽՆԴԻՐ, այն է.
թույլ չտալ այլևս նման ոճիր ու հասնել արդար հանգուցալուծման ու նավահանգստի,

այդ տունը որտեղ հիմա մոմեր են վառում, դարձավ աղոթված ու անկախ մեզանից՝ մեր աղոթներով դարձավ մեր ամոքումի, հավատի ու հույսի տունը 
... այդ օրը մեր համար դարձավ ցավից կուչ գալու երկիիք ու իրար նայելու և մեր ներքին մարդուն դեմ դիմաց հանդիպելու օր:

Այս ամենն այն եզակի կետերից է, որտեղից մենք նորովի ենք սկսելու ու ապրելու,
ավելի ուժեղ, ավելի պատվախնդիր և ավելի մտածված ու բանական:

Ժամանակ հետո մենք կհանգստանանք ու կհասկանանք, թե ինչ փոխվեց մեր մեջ, և ինչ փորձություն տրվեց մեզ։ 
Աստված պահապան բոլորիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել