Life.panorama.am-ը գրում է․
Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս հարցն ունի բավական լուրջ հիմքեր: Պարզվում է` մարդու կենսագործունեությունն ապահովող հիմնական օրգաններից մեկը` ուղեղը, կարող է մասնակիորեն բացակայել` միաժամանակ ապահովելով նորմալ կյանք:
Իրականում մարդու ուղեղի գործառույթներին ու աշխատանքի մեխանիզմներին մենք լավ ծանոթ չենք: Մի շարք բժշկական փորձեր վկայում են այն մասին, որ մարդիկ կարող են ապրել ուղեղի որոշ մասերի բացակայության պարագայում: Ընդ որում` խոսքը վերաբերում է ոչ թե այդ հատվածների վնասվածքներին, այլ` դրանց ամբողջական բացակայությանը:
Վերջին ժամանակներս ԶԼՄ-ներում հայտնվել են մի քանի պատմություններ, երբ մարդու մոտ բացակայում է ուղեղի մի հատվածը: Նախորդ տարի, օրինակ, լուրեր տարածվեցին 24-ամյա մի կնոջ մասին, ով ծնվել է առանց ուղեղիկի (գլխուխեխի արտահայտված հատված, որը գտնվում է երկու կիսագնդերի միջև): Նա նորմալ հաճախել է դպրոց, ամուսնացել և նույնիսկ երեխա ունեցել: Սխալ կլինի ասել, որ ուղեղիկի բացակայությունն այդ կնոջ վրա բացարձակապես ոչ մի ազդեցություն չունի. ողջ կյանքի ընթացքում նա տառապել է շարժումների անվստահությամբ ու դանդաղկոտությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ