Սերյոժայի կյանքը Սանկտ Պետերբուրգից փրկելու եկած հայազգի պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը հիվանդանոցից տխուր հեռացավ. (Տեսանյութ)Aravot.am-ը գրում է․

«Բժիշկներն ամեն ինչ արեցին, որ Սերյոժայի կյանքը փրկեն, բայց փոքրիկը ցանկացավ գնալ իր ծնողների մոտ»,-«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Սերյոժա Ավետիսյանի մահանալուց հետո 1-2 ժամ անց ասաց կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:


Բժիշկ Դալլաքյանը, որը Սերյոժայի կյանքի համար պայքարող բժիշկների թիմի հետ 7-րդ օրն է, կարելի է ասել, չեն քնում եւ չեն հեռանում փոքրիկի մահճակալի մոտից, լրագրողների հետ զրույցում մի կերպ էր հուզմունքը զսպում: Սերյոժայի մահանալու րոպեներից ինչ-որ մանրամասներ հրապարակելուց, պարոն Դալլաքյանը չէր կարողանում աչքերը բարձրացնել եւ տեսախցիկներին նայել: «Տեղեկացնեմ Հայաստանի բնակիչներին, սփյուռքի մեր հայրենակիցներին բոլոր բարի մարդկանց, որոնք դժբախտության այս օրերին իրենց օժանդակությամբ մեր կողքին են եղել, փոքրիկ Սերյոժայի կյանքի համար մեկշաբաթյա պայքարը ավարտվեց նրանով, որ այսօր ժամը 17-ն անց երկու րոպեին երեխայի կյանքը ավարտվեց»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել