Hetq.am-ը գրում է․
Արդեն գրել ենք այն մասին, որ Հայաստանում այսօր կա 80-ից ավելի կառուցված ջրամբար, որոնց ընդհանուր տարողությունը շուրջ 1,4 մլրդ խմ է:
Որո՞նք են սեյսմիկ խոցելի եւ ռիսկով շահագործվող ջրամբարները
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը հարցում էինք ուղարկել, թե ՀՀ ջրամբարների պատվարներից որոնք ունեն սեյսմիկ խոցելիություն, եւ որ ջրամբարներն են շահագործվում ռիսկի մակարդակով: Նախարարությունն առանձնացրել է 24 ջրամբար՝ հաշվի առնելով մի շարք առաջնային գործոններ (ընդհանուր պայմանները, պատվարի նախագիծը, սոցիալ-տնտեսական պայմանները ներքին բյեֆում՝ մակարդակում):
Ըստ այս գործոնների՝ շահագործման բարձր, միջին եւ ցածր ռիսկի մակարդակ ունեն հետեւյալ ջրամբարները համապատասխանաբար.
- Ազատ, Ապարան, Ախուրյան, Սպանդարյան, Մարմարիկ, Տոլորս
- Արփի լիճ, Մանթաշ, Կառնուտ, Ջողազ, Վարդաքար, Սառնաղբյուր, Երեւանյան լիճ, Հախում, Կեչուտ, Տավուշ
- Գեղի, Հերհեր, Այգեձոր, Զանգակատուն, Դավիթ Բեկ, Թավշուտ, Հալավար, Սեւաբերդ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://hetq.am/arm/news/58147/hayastann-sksum-e-ambarel-depi-adrbejan-hosox-jrery.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



