Մումիայի դիմակի վրա հայտնաբերվել է 1-ին դարում գրված Ավետարանից հնագույն հատված, որը գիտությանը հայտնի չէր: Այս մասին, հղում կատարելով կանադացի Քրեյգ Էվանսին, հայտնում է Live Science-ը: Գիտնականները հայտնաբերել էին Մարկոսի Ավետարանից մի հատված պապիրուսի թղթի վրա, որն օգտագորվել է դիմակի պատրաստման համար: Թեև փարավոնների դիմակները պատրաստվում էին ոսկուց, հասարակ մարդիկ բավարարվում էին պապիրուսից, սոսնձից ու ներկերից պատրաստված դիմակով: Վերջին տարիներին հետազոտողները սկսել էին սովորել լուծել նման դիմակների սոսինձը՝ չվնասելով դրանց վրայի սև սոսինձը ու կարողանալով այդկերպ գաղտնազերծել տեքստը:
1in.am-ը գրում է․
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1527808.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել