Հատկապես հիմա, երբ 6 ամսական անմեղ երեխան մահացավ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի չտրվենք սադրանքներին ու տաք գլուխների տրամադրություններին։ Հասկանում եմ, որ շատ ու շատ մարդիկ հիմա կգտնվեն, ովքեր էմոցիաների հողի վրա անհեռանկար գործողություններ կցանկանան անել, ցավոք, կգտնվեն նաև այնպիսիք, ովքեր լրիվ գիտակցելով հետևանքները՝ կփորձեն անկարգություններ հրահրել, բայց հիմա, առավել քան երբեք, չի կարելի թույլ տալ, որպեսզի մեզ կառավարեն էմոցիաներն ու առավել ևս չի կարելի թույլ տալ, որ առանց այն էլ սև այս օրն ավելի սևանա։
Նկատում եմ, որ ոմանք շահարկում են Գյումրի ոստիկանական զորքեր տանելու թեման։ Ժողովուրդ, անկախ նրանից, թե ինչ էմոցիաներ են ձեզ հիմա համակել, պետք ա հասկանալ, որ դա անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցառում է, որ նորից չկրկնվի անիմաստ բախում, չլինի արյունահեղություն, ու իրավիճակը չհատի անդառնալիության կետը։ Հիմա «ռուսները պատասխան են տալու», «դրան հենց հիմա մեզ տվեք»-ի ու «ռեժիմ-մեժիմների» ժամանակը չի, ու կա իրական հավանականություն, որ նման տրամադրություններով մարդիկ կարող են դուրս գալ փողոց ու կամա թե ակամա նոր զուլում բերել մեզ։
Համբերություն ու ողջամտություն բոլորիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել