Կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբPanorama.am-ը գրում է․

Զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումների հիման վրա Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի այսօրվա  թիվ 12-Ա որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից: 

Զանգվածային լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ փաստաբան Թամարա Յայլոյանը՝
- իր հարցազրույցում հայտնել է, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական պետի տեղակալի հրավերով.
- իր հարցազրույցում հայտնել է, որ հրաժարվել է Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց.
- հրապարակել է Վալերի Պերմյակովի ցուցմունքները։

Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 ենթակետի համաձայն՝ Փաստաբանը չի կարող ընդունել նախաքննության և դատաքննության փուլերում տվյալ գործով վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրեն ուղղված՝ տվյալ վարույթին առնչվող անձի գործի վարման հետ կապված իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն:

Նույն կանոնագրքի 3.8.3 ենթակետի համաձայն՝ փաստաբանը, եթե օրենքը չի արգելում և այլ բան նախատեսված չէ պայմանագրում, իրավունք ունի հրաժարվել իրավական օգնություն ցույց տալու պայմանագրի կատարումից հետևյալ հիմքերով
1) վստահորդը փաստաբանի պարզաբանումներին հակառակ կատարում է գործողություններ կապված հանձնարության հետ, որոնք օրենքով արգելված են,
2) վստահորդը պնդում է ակնկալվող արդյունքի ձեռքբերումը, որը օբյեկտիվորեն դարձել է անհնար նոր ի հայտ եկած հանգամանքների կամ փաստերի բերումով,
3) վստահորդը թույլ է տալիս իրավական օգնություն ցույց տալու պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումներ,
4) հանձնարարության պատշաճ կատարումը անհնար է դառնում վստահորդի կողմից փաստաբանի խորհուրդներին հակառակ գործողություններ կատարելու հետևանքով,
5) վստահորդը կատարում է փաստաբանի պատիվը, արժանապատվությունը և հեղինակությունը անվանարկող գործողություններ,
6) վստահորդը հրաժարվում է կատարել իրավական օգնություն ցույց տալու պայմանագրով նախատեսված վճարումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել