Այ ճիվաղներ, ու հա, հենց հայերեն եմ գրում, քանի որ հայեր են հիմնականում կամ առնվազն յան ազգանունով իրենց հայ ներկայացնող անհայտ ցեղախմբի ներկայացուցիչներ, ովքեր օգտվելով առիթից՝ դեզինֆորմացիա են տարածում քիչ թե շատ աշխարհում հայտնի հայերի՝ իբր թե Գյումրիի դեպքերի մասին արված սխալ հայտարարությունների մասին, միևնույնն է՝ բացահայտվում եք, և շուտով հենց ձեզանից կսկսենք էս ազգի մաքրման աշխատանքները: Նպատակն ինչպես միշտ միակն է ու նույնը` կռիվ գցել մեր մեջ, պառակտել, հրահրել անգրագետ մասսային կամ շատ դեպքերում լավ գիտակ մասսային մեր ձեռքով մեր հայազգի հայտնիներին վարկաբեկել, հետո մեր գրած հայհոյանքներն արդեն որպես փաստ օգտագործել հենց այդ մարդկանց դեմ ու նրանց հեղինակությանը վնասել, որ նրանք հետագայում, այդ հեղինակությունն օգտագործելով, մեզ չկարողանան որևէ հարցով օգնել... Հայեր ջան, ամբողջ օրը պարապ նստած կարդում եք ու միանգամից հողին հավասարեցնում ձեր քոմենթներով նախկինում սիրված հայերի, բարի եղեք ստուգել ինֆորմացիան, որ տպվում է, քանի որ այսօր գործող լրատվամիջոցների 99%-ը ոչ թե նորություն, այլ բամբասանք, սադրիչ հերյուրանքներով դեզինֆորմացիա են տարածում՝ առանց ստուգելու որևէ նյութի աղբյուրը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=412513442251413&id=100004782828195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել